▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախ տեղափոխված ռուս միլիոնատիրոջ կինը՝ իրենց որոշման մասին

 

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ իրենց ընտանիքը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։ Ալյոնա Ստերլիգովայի խոսքով՝ այդ հանրապետությունը պահպանել է բարոյական հիմքերը, իսկ բնակչությունը խոսում է ռուսերեն։
«Ուրիշ էլ ո՞ւր կարող էր Գերմանը մեզ տանել մեր հայացքներով եւ սովորույթներով։ Եվրոպա՞, ուր այլասերություն է տիրում, Վրաստա՞ն, ուր արդեն գեյ շքերթներ են ընթանում»,- հայտարարել է Ստերլիգովան՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում բոլոր տեղաբնակները աշխատում են իրենց օգնել։
Ալյոնա Ստերլիգովան պատմել է, որ իր ամուսինը հանկարծակի է կայացրել իրենց տեղափոխվելու որոշումը, երբ նրանք Բելառուսում էին գտնվում։ Ընդ որում, նա դժվարանում է նշել Ռուսաստանից հեռանալու պատճառները։ «Ինձ միայն ասացին, որ այս պահին դեռեւս չի կարելի Ռուսաստան վերադառնալ»,- ասել է նա։
Միաժամանակ Ստերլիգովան հերքել է այն տեղեկությունները, թե տեղափոխության պատճառը կարող էին լինել ազգայնականների հետ իր ամուսնու ունեցած կապերը։ «Եթե մեզ մոտ ապրել են ինչ-որ մարդիկ, ապա դրանք բացառապես ուղղափառներ են եղել։ Ուրիշ մարդկանց Գերմանը չի ընդունել։ Իսկ մարդու ուղղափառ լինելը որոշվում է բացառապես նրա հավատով եւ մորուքի առկայությամբ»,- ասել է Ալյոնա Ստերլիգովան։

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում rուս գործարար, միլիոնատեր Գերման Ստերլիգովի կինը հաստատել է, որ իրենց ընտանիքը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։ Ալյոնա Ստերլիգովայի խոսքով՝ այդ հանրապետությունը պահպանել է բարոյական հիմքերը, իսկ բնակչությունը խոսում է ռուսերեն։
Ալյոնա Ստերլիգովան պատմել է, որ իր ամուսինը հանկարծակի է կայացրել իրենց տեղափոխվելու որոշումը, երբ նրանք Բելառուսում էին գտնվում։ Ընդ որում, նա դժվարանում է նշել Ռուսաստանից հեռանալու պատճառները։ «Ինձ միայն ասացին, որ այս պահին դեռեւս չի կարելի Ռուսաստան վերադառնալ»,- ասել է նա։

«Ուրիշ էլ ո՞ւր կարող էր Գերմանը մեզ տանել մեր հայացքներով եւ սովորույթներով։ Եվրոպա՞, ուր այլասերություն է տիրում, Վրաստա՞ն, ուր արդեն գեյ շքերթներ են ընթանում»,- հայտարարել է Ստերլիգովան՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում բոլոր տեղաբնակները աշխատում են իրենց օգնել։

Միաժամանակ Ստերլիգովան հերքել է այն տեղեկությունները, թե տեղափոխության պատճառը կարող էին լինել ազգայնականների հետ իր ամուսնու ունեցած կապերը։ «Եթե մեզ մոտ ապրել են ինչ-որ մարդիկ, ապա դրանք բացառապես ուղղափառներ են եղել։ Ուրիշ մարդկանց Գերմանը չի ընդունել։ Իսկ մարդու ուղղափառ լինելը որոշվում է բացառապես նրա հավատով եւ մորուքի առկայությամբ»,- ասել է Ալյոնա Ստերլիգովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more