«Դեռ թունավորված երեխաների հստակ թիվ չեմ կարող նշել, նախնական տվյալներով 22 դպրոցական է թունավորվել: Այս պահին երեխաների վիճակն արդեն բավարար է, սպասում են դուրս գրման հրահանգի, անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվում են»,-Asekose.am-ի ասաց Բաղրամյանի գյուղապետ Սոս Բենիամինյանը` անդրադառնալով այն փաստին, որ այսօր Բաղրամյանի դպրոցի 5-րդ դասարանի երեխաները թունավորման նախանշաններով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:
Գյուղապետի խոսքով` ըստ նախնական վարկածի` երեխաները թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից: