▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Սարգսյանը՝ եղբոր սպանությունը Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված լինելու մասին. «Բացարձակ անհավանական է». aravot.am

Aravot.am-ը գրում է. Օրեր առաջ «Առաջին լրատվականին» տված իր հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մի ուշագրավ պատմություն էր ներկայացրել իր և Վազգեն Սարգսյանի՝ 1998-ին ունեցած մի խոսակցության մասին: Նա մասնավորապես հիշել էր. «1998-ին, երբ Սերժ Սարգսյանը զբաղված էր իշխանափոխությամբ, այն ժամանակ Վազգեն Սարգսյանը մի օր առավոտյան ինձ տեղեկացրեց, որ իր հանդեպ սպանություն է նախապատրաստվում և ասաց, որ կազմակերպիչը Վանո Սիրադեղյանն է: Ասացի՝ ամենահեշտ չեզոքացումը վտանգի մամուլի ասուլիսն է, հրավիրենք, այդ մասին հայտնիր: Նա պատասխանեց, թե Վանոն ընկերս է, երկիրն էլ հարվածի տակ դնել չեմ կարող: Ասաց՝ ես նրա հետ կխոսեմ: Գնաց, խոսեց Վանոյի հետ, նա հավաստիացրել էր, որ նման բան չկա»:

Aravot.am-ը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ նման բան հնարավոր համարու՞մ է: Նա բացառեց ու մանրամասնեց. «Բացարձակ անհավանական եմ համարում ու հեքիաթ: Վանոն Վազգենի ընկերն է եղել թե′ պաշտոնի ժամանակ, թե′ պաշտոնից հետո: Հոկտեմբերի 27-ից հետո ամենաշատը մեր տուն եկող-գնացողը մարդն էր Վանոն: Նա իմ չափ ծանր է տարել Վազգենի ողբերգությունը, ամեն երեկո իմ մոր հետ է եղել»: Արամ Սարգսյանը նշեց. «Չգիտեմ՝ ինչ է պատմում, ինչի համար է պատմում Աշոտ Մանուչարյանը, բայց դա բացառված բան է»:

Տեսանյութը` 1in.am-ի

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more