▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ ԱԺ առաջարկ ներկայացնել Կուսության օր նշանակելու մասին

Զարմանալի է, թե ուր կարող է հասնել մարդկային մտածողության դեգրադացումը. հիմա էլ այս հարթակում լուրջ-լուրջ քննարկվում է աղջկական կուսության ստուգման եղանակները: Հայեր, էլ ուրիշ դարդ ու ցավ չունի՞ այս ժողովուրդը, հը... Լավ, ես էլ իմ լուման ներդնեմ դրանում. առաջարկում եմ կազմակերպել գիտական կոնֆերանս կուսության խնդրի շուրջ, ձևավորել համապատասխան հանձնաժողով և ԱԺ առաջարկ ներկայացնել Կուսության օր նշանակելու մասին, հիմնել Կուսության շքանշան, կազմակերպել ամենամյա տարեկան ցուցահանդեսներ և, ինչու չէ, դրա վերաբերյալ լավագույն ստեղծագործության մրցույթներ և այլն և այլն... Քանի որ մեր երկրի իրական խնդիրները լուծել չենք կարողանում՝ գոնե կուսության հարցով կզբաղվենք ազգովի. չինմացինչի իմաստուն ծերուկ:

Վախթանգ Սիրադեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more