▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բուդաղյանի հայրը պահանջում է դադարեցնել իր ընտանիքի հետապնդումը.azatutyun.am

 

azatutyun.am-ը գրում է. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ որդուն առաջադրված մեղադրանքը «լրիվ անհիմն է», և ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու են հենց իր որդուն կասկածում այդ հանցագործության մեջ։
Երեկ, հիշեցնենք, Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանի բողոքը, և Արա Բուդաղյանը կշարունակի մնալ անազատության մեջ։
Էմիլ Բուդաղյանը քննչական մարմիններին ու իշխանություններին հորդորեց «մարդ լինել» և դադարեցնել իրենց ընտանիքի նկատմամբ շարունակվող հետապնդումը:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 20-ին հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել մարզպետի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Նախ գործը քննում էր Քննչական կոմիտեն, հետո Գլխավոր դատախազը պահանջեց նյութերը, ուսումնասիրեց, գործն ուղարկեց Ազգային անվտանգության ծառայություն, ինչից անմիջապես հետո՝ դեպքից մեկուկես ամիս անց, կալանավորվեցին Արա Բուդաղյանն ու երեք այլ անձինք: Բուդաղյանը կալանավորվեց մահափորձը պատվիրելու, Հենրիկ Ավագյանը՝ այն իրականացնելու, Գարեն Աթաջյանն ու Վիտալի Մինասյանը՝ մահափորձին աջակցելու մեղադրանքներով։
Արա Բուդաղյանը, ինչպես հայտնի է, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է։
Էմիլ Բուդաղյանը պնդում է, որ իր որդին որևէ կապ չունի մահափորձի հետ․ - «Անմեղ տեղը բռնվեն․․․ Ասում ա՝ կասկածում ենք: Կասկածելով որևէ բան է լինո՞ւմ, առանց ապացույցի: Ենթադրում են․․․ Նույն բանը կարող է և Ձեր վրա ենթադրեն, կարող է իմ վրա ենթադրեն, կարող է Պողոսի վրա․․․»:

azatutyun.am-ը գրում է. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ որդուն առաջադրված մեղադրանքը «լրիվ անհիմն է», և ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու են հենց իր որդուն կասկածում այդ հանցագործության մեջ։

Երեկ, հիշեցնենք, Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանի բողոքը, և Արա Բուդաղյանը կշարունակի մնալ անազատության մեջ։

Էմիլ Բուդաղյանը քննչական մարմիններին ու իշխանություններին հորդորեց «մարդ լինել» և դադարեցնել իրենց ընտանիքի նկատմամբ շարունակվող հետապնդումը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more