▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապշած ու հիասթափված եմ քաղաքացու այդպիսի պահվածքից ու դաստիարակությունից

Epress.am-ին Բաղրամյանի ցույցի մասնակից ոմն Գոհար Սարոյան պատմել է, թե պողոտայում <ցույցը ցրելու> ժամանակ ճանաչել է ինձ՝ քաղաքացիական հագուստով ցույցերին մասնակցածիս, ու ես հայհոյել եմ իրեն: Զարմանալի է, որ հանուն սենսացիայի կայքը ոմն Գոհար Սարոյանի ակնհայտ սուտը տիրաժավորել է: Ես տասնհինգ տարի <02> եմ վարում, գրեթե ամեն օր իմ լուսանկարով պաշտոնական տեղեկատվություն է հրապարակվում եւ հանրապետությունում քչերը կլինեն, որ դեմքով չճանաչեն ինձ, ինչպե՞ս կարող էի ցուցարարների մեջ լինել ու չճանաչվել, ինչպես այդ աղջիկն է ասել, ու կայքն էլ <միամտորեն> արձանագրել է: Իսկ ոմն Գոհար Սարոյանը կայքի միջոցով կրկնակի սուտ է տիրաժավորել: Խոսքը իբր հայհոյելուս մասին է: Ինչ վերաբերում է այդ աղջկա հայհոյաբանական գիտելիքներին /շրթունքների շարժումով հայհոյանք է կարդում. ինչպիսի՜ իմացություն/, թող գնահատականն այդ ոլորտի գիտակները տան, ես իմացությամբ այդ բնագավառում հաստատ զիջում եմ նրան, բայց մի բան հաստատ գիտեմ՝ ապշած ու հիասթափված եմ այդ սեռի ու տարիքի քաղաքացու այդպիսի պահվածքից ու դաստիարակությունից:

Աշոտ Ահարոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more