«Գալուստ Սահակյանը պատվիրակության հետ էս ձմռան բքին Ապարանի կողքով անցնելուց են լինում, մեկ էլ մնում են ձյան տակ: Էս ապարանցիները սաղին թաղում են : Մինչև Երևանից մարդ-մուրդ են հասնում,արդեն թաղած են լինում: Երևանից ժամանածներից մեկը հարցնում է՝ բա մեջները սաղ մարդ չկա՞ր,ձայն բան չէի՞ն հանում:
Էս ապարանցիները բա՝ թե մի քանիսը ասում էին` ողջ ենք,բայց դրանց բերանը ե՞րբ դուզ խոսք կա որ...»,-գրում է Արմինե Մելքոնյանը՝ ներկայացնելով ապարանցիների վերջին անեկդոտը ձնաբքի մեջ մնացած Գալուստ Սահակյանի մասին:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտ 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց մնացել է ձնաբքի մեջ, որոնց մեջ է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մի խումբ պատգամավորների հետ. վերջիններս այցելել էին գյուղեր՝ սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների օգնություն հասցնելու նպատակով: