▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվադողը ձեռքին կասկածելի քաղաքացին

 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ անվադողը ձեռքին, գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել բաժին:
Ինքնությունը պարզելուց հետո (1985 թ. ծնված Եղիշե Ա.-ն էր), երբ խուզարկել էին գրպանները՝ 5 մլ-անոց ներարկիչ էր հայտնաբերվել՝ 2 մլ մուգ շագանակագույն հեղուկանման զանգվածով: Նա հայտնել էր , որ զանգվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, իսկ անվադողն էլ վաղ առավոտյան, ժամը 05.30-ի սահմաններում, գողացել է Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտ կայանված «ԳԱԶել»-ից: 
Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդին և նրանից հաղորդում ընդունել, ըստ որի՝ իրեն պատճառված նյութական վնասի չափը կազմում է 30.000 դրամ:
Թմրամիջոցն ուղարկվել է փորձաքննության: 
Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ անվադողը ձեռքին, գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել բաժին: Ինքնությունը պարզելուց հետո (1985 թ. ծնված Եղիշե Ա.-ն էր), երբ խուզարկել էին գրպանները՝ 5 մլ-անոց ներարկիչ էր հայտնաբերվել՝ 2 մլ մուգ շագանակագույն հեղուկանման զանգվածով: Նա հայտնել էր , որ զանգվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, իսկ անվադողն էլ վաղ առավոտյան, ժամը 05.30-ի սահմաններում, գողացել է Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտ կայանված «ԳԱԶել»-ից: Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդին և նրանից հաղորդում ընդունել, ըստ որի՝ իրեն պատճառված նյութական վնասի չափը կազմում է 30.000 դրամ:Թմրամիջոցն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more