▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտունի պանդխտի... Գավառի խաղիկներ

Արդեն տեղեկացրել ենք, որ լրատվամիջոցներից մեկին  Հրանուշ Հակոբյանը պատմել է, որ 15 տարի փող է հավաքում, որ իր համար տուն գնի, սակայն դեռ չի կարողանում իրականացնել «մանկության բյուրեղյա երազանքը»....

Այս թեման ոչ միայն  լայնորեն քննարկվում է համացանցում, այլ նաև՝ ոմանց ստիպում է ստեղծագործել... 

Բանաստեղծություններից մեկը՝ նվիրված «անտուն  նախարարին», ներկայացնում ենք ստորև. 


Անտունի պանդխտի

 
«Գավառի խաղիկներ»

 


Հրանուշ, Երևան եկար
Քյավառից Գազելով եկար
Եկար ընդունվար ԵՊՀ
Ծրագրավորող դարձար
Բայց դե դու ունեիր
Ուրիիիշ ծրագիր
Ու դրա համար
Կոմսոմոլ դարձար
Հետո էլ ՀՀՇ հետո էլ 
Երկրապահ դարձար
Բայց քո մեջ Նժդեհն էր խոսում
Ուստիև ՀՀԿ դարձար
Ի վերջո նախարար դարձար
Կամուֆլյաժ հագար
Գացիր Ղարաբաղ
Ավտոմատը մտքումդ
Ալիևի վրա պահեցիր
Ու «դեսյատկա» խփեցիր 
Այ աղչի մի տունն ինչ է որ
Էդպես էլ չունեցար... 

Աղբյուրն՝ այստեղ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more