«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվությունը շատերին է նյարդայնացնում, անգամ՝ պետական պաշտոնյաների: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերիմին բողոքել է, թե մեզնից պահանջում են կնոջը նույն պատվին արժանացնել և նույնկերպ դիմավորել-ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում-ճանապարհում: Ասել է, որ հատկապես մարզային այցերի ժամանակ ողջ մարզը ոտքի են հանում, օրեր առաջ աշխատանքներ տանում, բոլոր կառույցներին «համար 1» հայտարարում, որ վարչապետական այցի արարողակարգով ընդունեն, և տիկինը դժգոհ չմնա։ Իսկ տիկինն անչափ ակտիվացել է` չկա օր, որ մի կառույց ու համայնք չայցելի: Այսօր էլ նրան սպասում են Շիրակի մարզում․ այցելելու է Գյումրի՝ մասնակցելու իր օգնական Վարդուհի Մանուկյանի որդու՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆո Սահակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառումը նախատեսված է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի շենքում»։ |
Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more

more

more

more

more

more

more