▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անկախության հռչակագրի մասին ֆիլմը Հանրայինն արգելեց»․ Արամ Մանուկյան

«2 տարի առաջ ֆիլմ նկարահանեցին Անկախության հռչակագրի մասին, հրաշալի ֆիլմ․ Տիգրան Պասկևիչյանի ճաշակն ու անաչառությունը գիտեք։ Էդ ֆիլմը Հանրային հեռուստատեսությունն արգելեց, այն ոչ մեկդ չի տեսել»,- 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով 1990թ․ ՀՀ ԳԽ-ում անձամբ կարդացել և հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը։

«Սրանք կպան անկախության բոլոր սիմվոլներին, սա վիրավորանք է բոլոր այն մարդկանց, ովքեր անկախություն են քվեարկել, սա վիրավորանք է մեր պատմության նկատմամբ։ Ինչքան մարդ պիտի աննամուս լինի, որ էսօրվա պարտությունները բերի, կապի էդ հրաշք փաստաթղթի հետ»,- հավելել է Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more