▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանի նկարները համացանցում տարածած Կարեն Արայանի նկարը՝ Շուշիի եկեղեցու պատին

Դիտեք նաև՝

Այսօր մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին,որ Անժելա Սարգսյանի ոչ վայելուչ նկարները համացանցում տարածած և դրա համար 3,5 տարի ազատազրկման դատապարտված նկարիչ Կարեն Արայանի նկարներից մեկը  փակցված է Շուշիի գլխավոր եկեղեցու պատերից մեկին:

Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ը կապ հաստատեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու քահանա Տեր Անդրեաս Թավադյանի հետ: Վերջինս նշեց, որ Կարեն Արայանի նկարներից մեկը, որում պատկերված է Մարիամ Աստվածածինը, այժմ զարդարում է եկեղեցու պատերից մեկը:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նկարը Կարեն Արայանից գնել է բարեգործ Վահան Էքսյուզյանը և նվիրել եկեղեցուն՝ ի հիշատակ իր լուսահոգի տատիկի՝ Վեռա Մոմջյանի: Նկարը թվագրված է․ 2009թ., ստորագրված․ «Կարեն Արայան` Բարոն»:

 

 

Ի դեպ, Արայանը «Բարոն» էր ստորագրել նաև ազատազրկման մեջ նկարած մեկ այլ դիմանկար՝ հաղորդավար Լուլուի դիմանկարը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more