▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյանի մասնակցությամբ վթարից տուժել է նաեւ դատավոր Գագիկ Պողոսյանի կինը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից տուժել է նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կինը:
NEWS.am-ի թղթակցին Սեւանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Պողոսյանի կնոջ՝ Մարինե Կարապետյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի սալջարդ: Նա առաջին բուժօգնություն է ստացել եւ դուրս գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հուլիսի 18-ին դերասանուհի Անի Երանյանի եւ դատավոր Գագիկ Պողոսյանի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը։
Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, որը նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա մոտ որեւէ լուրջ վնասվածք նրա մոտ չէր հայտնաբերվել, հետազոտվելուց հետո դատավորը հեռացել էր:

news.am-ը գրում է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից տուժել է նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կինը:

Կայքին Սեւանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Պողոսյանի կնոջ՝ Մարինե Կարապետյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի սալջարդ: Նա առաջին բուժօգնություն է ստացել եւ դուրս գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին դերասանուհի Անի Երանյանի եւ դատավոր Գագիկ Պողոսյանի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը։

Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more