▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ է ավելացնել ու ավելացնել արագաչափերի թիվը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Պնդել եմ ու պնդում եմ, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ավելացնել ու ավելացնել արագաչափերի թիվը, թե՛ շարժական և թե՛ անշարժ: Ի՞նչ է նշանակում գաղտնի մտնում են ժողովրդի գրպանը: Եղբայր, իսկ դու, որ ասենք պատրաստ ես 90 կմ/ժ արագության փորախեն Երևան-Սևանին վարել 150 կմ/ժ-ով ի՞նչ ես անում, ինչպե՞ս կոչել քո արարքը: Իսկ դու գաղտնի ի՞նչ ես անում:

Մանավանդ արագության գերազանցումը պետք է առավելագույն խստությամբ վերահսկվի ու թող 20 տարվա վարորդական ստաժ ունեցողներն էլ չբողոքեն, որ արագաչափ են տեղադրում: Այսինքն՝ ի՞նչ ե ուզում ասել. «Թողեք՝ ինչքան ուզում ենք արագ վարենք:

ԻՆչքան ուզում ենք մարդկանց կյանքի հետ խաղ անենք: Ինչքան ուզում ենք վտանգավոր դրություն ստեղծենք ճանապարհներին»: Հա՞, դա՞ եք ուզում ասել՝ «սա բիզնես ծրագիր է» հայտարարելով: Եթե բիզնես ծրագիր եք համարում, ուրեմն պահպանե՛ք սահմանված արագությունը, թող Ոստիկանությունն էլ սննկանա:

Հ.Գ. Թեև հարյուրավոր վիճելի տուգանքների եմ ականատես եղել, ու ինքս էլ մի քանի անգամ առնչվել, բայց նույնը պնդում եմ նաև տեսախցիկների մասին:

 Դավիթ Մուրադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more