Wnews.am-ը գրում է. Ներկայացնում ենք շոու բիզնեսի ամենագեղեցիկ ընտանիքներից մեկին. Ամիրյանների ընտանիքին։
Հանրային ռադիոյի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանն ունի երեք զավակ՝որդին Հայկը եւ դուստրեր Սեդան ու Արինան։
«Իմ պատկերացմամբ՝ երջանկությունը կյանքում ինքնադրսեւորվել կարողանալն է: Երջանկությունը լավ ընտանիքն է, զավակները, այն սերն է, որ մարդ կարողանում է վայելել հասարակության շրջանում, ընտանիքում, շրջապատում: Ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ ունեմ այդ սերը»,- ասում է պարոն Ամիրյանը:
Արմեն Ամիրյանի կինը Նարինեն է։ 25 տարուց ավելի է, նրանք միասին են։
«Ոչ միայն սիրահարվել եմ, այլեւ գիտակցել, թե ում հետ եմ ամուսնանում. երբեմն լինում է միայն սերը, հետագայում գիտակցությունը դավաճանում է սիրուն, կամ սերն է դավաճանում գիտակցությանը: Մենք ամուսնացել ենք ե՛ւ սիրով, ե՛ւ գիտակցությամբ»,- նշում է Արմեն Ամիրյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում