***
Անհայտ անձինք, իբր ՔՊ-ական պատգամավորների օգնականներ մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան
***
Ելույթից հետո ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը հեռացավ դահլիճից, չպատասխանեց հարցերին, ինչից հետո իրարանցում սկսվեց: «Արթուր Սարգսյանը որոշեց ազատության մի քանը ժամն անցկացնել ընտանիքի հետ, պարզվեց՝ որոշել էին խմբով հարձակվել»,- հայտարարեց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
***
ԱԺ արտահերթ նիստում գլխավոր դատախազը միջնորդել էր համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն: Իր ելույթում Արթուր Սարգսյանն ասաց, որ սպասում էր նման զարգացումներին: «Օրվա իշխանության համար հանցագործ է ցանկացած ոք՝ լինի բարերար, թե հոգևորական, պետական գործիչ, թե մտավորական, եթե նա ազգային է ու բարոյական, եթե չի քծնում ու չի հանձնվում: Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն՝ հայ լինելու, հայի անունը բարձր պահելու համար»,- իր խոսքում ասաց Սարգսյանը: *** |
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութվ․ «Ծանոթացեք, այստեղ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հոխորտացող հրոսակներն են, սրանք գրավել են Ազգային ժողովը և պետության օրենսդիր մարմինը դարձրել են «ախոռ»։ Այստեղից շատ վաղուց հնչում են միայն զզվելի ճղճղոցներ ու ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր։ Սիրելի քաղաքացիներ, տեսեք, թե ձեր օրուգիշեր տքնած աշխատանքից վճարած հարկերով ում եք «կերակրում» ու ձեր հաշվին պահում»։ |
Դիտեք նաև՝