|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում երեկ իրավիճակը կրկին լարվեց. այս անգամ առանց քաղաքական ճգնաժամի, բայց մարդկային նյարդերի հաշվին։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստիպված եղավ ներողություն խնդրել, երբ պարզվեց, որ բաց է թողել իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում։ «Քոչարյանը, որը խորհրդարանում հաճախ հիշատակվում է որպես «հին աղվես», իր հերթին դժգոհություն հայտնեց ԱԺ քարտուղարության նկատմամբ՝ մեղադրելով նրանց, թե կարող էին իրեն նախապես տեղեկացնել ելույթի հերթի մասին։ Սակայն Քոչարյանը, թերեւս, մոռացել էր, որ քարտուղարությունը ոչ թե իր անձնական աշխատակազմն է, այլ խորհրդարանի ընդհանուր վարչական մարմին։ Ի վերջո, նման հարցերի պատասխանատվությունը պատկանում է հենց նրա աշխատակազմին ու օգնականներին, ոչ թե քարտուղարությանը. տեղեկացնենք, որ Քոչարյանը հանձնաժողովում ունի 2 օգնական, 6-8 փորձագետ: Սա Քոչարյանը չի մոռացել։ Նրան հատկապես զայրացրել էր այն փաստը, որ իր պատրաստած զեկույցը, որի վրա շաբաթներ էր աշխատել, քաղաքական հարթակից տեղափոխվեց փոշոտ դարակների մեջ՝ «անցումային հիշողության» կարգավիճակով։ «Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից մեկը նաեւ իր ապագայի հարցն է։ Թեեւ ՔՊ վարչության «ծանրքաշային» ներկայացուցիչը երաշխավորել էր նրա ընդգրկումը կուսակցության ընտրացուցակում, սակայն հենց ինքը՝ Քոչարյանը, լավ գիտի, որ քաղաքական «թարմացման ալիքը» կարող է իրեն այլեւս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանին արդեն նախազգուշացրել են՝ սրանք խորհրդարանում նրա վերջին ամիսներն են. նա ունի 7 ամիս»։ *** |
|
«Լարվածություն չի եղել, անիմաստ հարցեր մի՛ տվեք, դուք վերնագիր եք կերտում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իր վարչապետի միջև երեկ տեղի ունեցած միջադեպին։ «Եթե առանձին կուզենաք ինձնից հարցազրույց վերցնել, ընթացակարգով դիմեք ինձ։ Ի՞նչ լարվածություն, լարվածությունը գուցե հիմա իմ և ձեր միջև է։ Պարզապես հիմա ձեր այս ոգևորությունը չեմ հասկանում»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Քոչարյանը։ Նշենք, որ երեկ ԱԺ-ում, որտեղ ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նիստը ստիպված էին ընդհատել, քանի որ Անդրանիկ Քոչարյանը, որ պետք է ելույթ ունենար, դահլիճում չէր։ Հետո նա եկավ, մոտեցավ Նիկոլ Փաշինյանին․․․Վարչապետը դժգոհությամբ լքեց դահլիճը։ |
Անդրանիկ Քոչարյանի բարկության նոպայի իրական պատճառը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


