▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Նիկողոսյանը մեղադրվում է ծեծի և բռնաբարության փորձ կատարելու մեջ

Համացանցում տեղեկություն է հայտվել այն մասին, որ Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ծանոթուհին բողոքի հայց է ներկայացրել ոստիկանություն՝ մեղադրելով նրան իրեն դաժան ծեծի ենթարկելու և բռնաբարության փորձ կատարելու մեջ:

Նշենք, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն այս պահին ճշտումներ է կատարում: Հատկանշականն այն է, որ անձամբ Նիկողոսյանը դեռևս ոստիկանական բաժանմունք չի ներկայացել:

«Նացիոնալնիե ինտերեսի» գործակալությունը հայտնում է, որ տուժող կինը ոստիկանություն է դիմել միայն Նիկողոսյանի և նրա վարորդի բռնություններից մեկ ամիս անց, քանի որ, ըստ նրա խոսքերի՝ ինքը բավական վախեցած է եղել և բացի այդ, Անդրանիկն ու նրա վարորդն անընդհատ սպառնացել են իրեն՝ ասելով, որ կսպանեն, եթե ինքը դիմի ոստիկանություն:

Հետագայում պարզվել է, որ սա առաջին անգամ չէ, որ Նիկողոսյանը հայտնվում է նմանատիպ սկանդալների կիզակետում, բայց, ինչպես որ հաղորդում են տարբեր ԶԼՄ-եր, նրան միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Հասարակությանն ամենից շատ զարմացնում է այն փաստը, որ Նիկողոսյանը, լինելով նման դաժան անձնավորություն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և պատրիարքի կողմից արժանացել է բազմաթիվ պարգևների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more