▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուսնուս կողերը, քիթը ջարդել են»․ Վերոնիկա Միքայելյանը մանրամասներ է հայտնում

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մտերիմների կողմից քաղաքացի էր ծեծի ենթարկվել, ով գնացել էր իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով։

Կինն «ԱրմԼուր»-ին որոշ մանրամասներ է հայտնել․

«Ամուսնուս 4 կողերն են ջարդել, քիթն են ջարդել։ Քաղաքից դուրս ինչ-որ անծանոթ գործարանի տարածքում են ծեծի ենթարկել՝ Լուսակերտի կողմերում։ Իրեն խաբեությամբ տարել են այնտեղ։ Այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության մեջ, որ նույնիսկ ներկայացել են, թե ում կողմից են, ինչի համար են անում։ 40-50 մարդ է եղել։ Ամուսինս այդ վիճակում մի կերպ կարողացել է մեքենան քշելով հասնել տուն։

Դա իմ գործունեության հետ է կապված։ Իրենք ասում էին՝ թող դիմում գրի, դուրս գա, ամուսինս ասում էր՝ ոչ, դուրս չի գալու, դուք ով եք, որ ձեր ասածը պետք է անի»,- հայտնել է ծեծվածի կինը։

Նա նաև նշել է, որ երեկվա հարցաքննությունից հետո իրենց տուժող են ճանաչել։

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more