▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս ինձ մազերիցս կախում էր. ահասարսուռ մանրամասներ բռնության ենթարկված կնոջ կյանքից

1in.am-ը գրում է. Ամուսնու տանը՝ հոգեբանական, հայրական տանը ֆիզիկական բռնության ենթարկված այս կինը տեսախցիկից խուսափում է: Առաջին երեխան մահացել է, երկրորդ երեխային է ունեցել, բայց միևնույն է՝ չի կարողացել պահպանել ընտանիքը: Ամուսինը մեկնել է արտերկիր՝ աշխատելու, ծնողները անբարոյականության մեջ են մեղադրել:

«Փորձեցի հայրական տանը ապրել, էնտեղ ստիպում էին, որ երեխային տանեմ ամուսնուս ծնողների մոտ, նույնիսկ բանը հասնում էր նրան, որ եղբայրս, հայրս ինձ ծեծում էին երեխայիս աչքի առաջ, ու երեխաս նենց հոգեբանական ծանր վիճակում էր, որ փողոցում մոտենում էր անծանոթներին ու ասում էր, որ իր մայրիկին դաժանաբար ծեծում են»,- պատմել  է բռնության ենթարկված կինը:

Այս ամենի միջով անցնելուց հետո այս կինը ամուսնուն երկրորդ հնարավորությունն է տվել, ներել է, հղիացել նրանից ու կրկին փոշմանել.

«Ես ամուսնուս կողմից ենթարկվել եմ բռնության, ինքը խմում էր ու ինձ ծեծում, դանակով, կացնով, պետք է հասցնեի փախնել: Նույնիսկ մազերիցս փորձել է կախել: Համ ինձ էր ծեծում, համ սկեսուրիս»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more