▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն ու Գերմանիան հնարավոր է Թուրքիայից հանեն «Patriot» ՀՕՊ համակարգերը

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Միացյալ Նահանգները  տեղեկացրել են, որ  ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) շրջանակներում Թուրքիայի  սահմանամերձ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգում տեղակայված գերմանական «Patriot» տեսակի  հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման ժամկետը,  կարող է չերկարացվել:
Թուրքական «sondakika» լրատվամիջոցը, հղում անելով գերմանական «Der Spiegel Online'ın» լրատվակայքին, նշում է,  որ վերոնշյալ հարցը պետք է նաև քննարկվի Գերմանիայի խորհրդարանում:
Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության  խոսնակի տեղեկացմամբ՝ սեպտեմբերին ՆԱՏՕ-ն ժողով է հրավիրելու է, որպեսզի քննարկի «Patriot»-ների ժամկետի երկարացման հարցը: 
Նշենք, որ Թուրքիայում գերմանացի զինվորների ծառայության ժամկետը լրանում է 2016թ. հունվարի 31-ին: Աղբյուրի համաձայն` գերմանական կառավարությունը պատրաստվում է հենց 2016թ. հունվարի 31-ին դադարեցնել «Patriot» ՀՕՊ համակարգերի շահագործումը:
Խոսնակը նաև հավելել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիայում ծառայություն իրականացնող 250 գերմանացի զինվորները կարող են վերադառնալ հայրենիք:
Նշենք, որ «Patriot»-ների շահագործման ժամկետը դադարեցնելու կոչով հանդես էր եկել նաև Գերմանիայի «Կանաչների կուսակցության» արտաքին հարցերով զբաղվող մասնագետ Յուրգեն Թրիթթինը՝ նշելով, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերի դեմ պատերազմ սկսի, ապա անհրաժեշտություն կլինի, քննարկել «Patriot»-ների շահագործման դադարեցման հարցը:
Աղբյուր`    Ermenihaber

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Միացյալ Նահանգները  տեղեկացրել են, որ ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) շրջանակներում Թուրքիայի  սահմանամերձ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգում տեղակայված գերմանական «Patriot» տեսակի  հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման ժամկետը,  կարող է չերկարացվել:Թուրքական «sondakika» լրատվամիջոցը, հղում անելով գերմանական «Der Spiegel Online'ın» լրատվակայքին, նշում է,  որ վերոնշյալ հարցը պետք է նաև քննարկվի Գերմանիայի խորհրդարանում: Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության  խոսնակի տեղեկացմամբ՝ սեպտեմբերին ՆԱՏՕ-ն ժողով է հրավիրելու է, որպեսզի քննարկի «Patriot»-ների ժամկետի երկարացման հարցը: 

Նշենք, որ Թուրքիայում գերմանացի զինվորների ծառայության ժամկետը լրանում է 2016թ. հունվարի 31-ին: Աղբյուրի համաձայն` գերմանական կառավարությունը պատրաստվում է հենց 2016թ. հունվարի 31-ին դադարեցնել «Patriot» ՀՕՊ համակարգերի շահագործումը:

Խոսնակը նաև հավելել է, որ առաջիկա ամիսներին Թուրքիայում ծառայություն իրականացնող 250 գերմանացի զինվորները կարող են վերադառնալ հայրենիք: Նշենք, որ «Patriot»-ների շահագործման ժամկետը դադարեցնելու կոչով հանդես էր եկել նաև Գերմանիայի «Կանաչների կուսակցության» արտաքին հարցերով զբաղվող մասնագետ Յուրգեն Թրիթթինը՝ նշելով, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերի դեմ պատերազմ սկսի, ապա անհրաժեշտություն կլինի, քննարկել «Patriot»-ների շահագործման դադարեցման հարցը:

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more