Այսօր կեսօրին`մոտավորապես ժամը 12:50-ին, Հայաստանի ոստիկանությունը ԱՄՆ դեսպանատանը տեղեկացրեց, որ զանգ է ստացվել առ այն, որ ԱՄՆ դեսպանատանը ռումբ կա տեղադրված: Հայաստանի ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Արտակարգ իրավիճակների ծառայությունը արագ ժամանեցին դեսպանատուն, համոզվելու, որ այն վտանգված չէ: Ոստիկանության հետ համակարգված աշխատանքներից պարզվեց, որ ահազանգը կեղծ էր: Մենք շնորհակալություն ենք հայտնում հայկական իշխանություններին` արագ և արդյունավետ արձագանքելու համար և շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ տեղեկություն էր ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված: Դեսպանատան տարածքում կատարված տեղազննության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: