▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենափոշոտ օդը Գյումրիին է, իսկ ծծմբի երկօքսիդով հագեցած է Ալավերդիի մթնոլորտային օդը

 

ԷկոԼուր
2014թ-ի  Հայաստանի քաղաքներց ամեափոշոտ օդը Գյումրիին է, իսկ ծծմբի երկոքսիդով հատկապես հագեցած է Ալավերդիի մթնոլորտային օդը: Այս մասին վկայում է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրենի 2014թ-ի «ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների մասին» տեղեկանքը: Փաստաթղթում ներկայացված  են Երեւան, Գյումրի, Արարատ, Ալավերդի, Հրազդան, Վանաձոր, Կապան, Քաջարան, Չարենցավան, Սևան քաղաքներում, Սյունիք (Սովխոզ) գյուղում արված օդային ավազանի մոնիտորինգի արդյունքները: մոնիտորինգի են ենթարկվել վերոնշյալ բնակավայրերի մթնոլորտում փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի, ածխածնի մոնօքսիդի պարունակութ­յունները: Ըստ այդմ` նշված համայքների մեջ տարեկան միջինը 2 անգամ փոշու ՍԹԿ-ի գերազանցմամբ առաջին տեղում է հայտնվել Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղում Արարատ քաղաքն է տարեկան միջինը 1.2 անգամ փոշու ՍԹԿ-ի գերազանցմամբ: Ոսումնասիրված մյուս համայքներում փոշու ՍԹԿ-ի գերազանցում  2014-ին չի արձանագրվել:
Փոխարենը Ծծմբի երկոքսիդով աղտոտվածության տեսակետից աչքի է ընկել Ալավերդի քաղաքը: Այստեղ ավտոմատ դիտարկումների տվյալների համաձայն` ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 3.1 անգամ: Իսկ 38 դիակետում պասիվ նմուշառիչներով ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները որոշելու համար ընդհանուր առմամբ վերցված օդի 3941 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերա­զան­­ցել է 1.6 անգամ: Ծծմբի երկօքսիդով աղտոտվածությամբ Ալավերդիին հաջորդել է կրկին Գյումրին: Քաղաքի պասիվ նմուշառման 24 դիտակետերից ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները որոշելու համար ընդհանուր առմամբ վերցված օդի 2496 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերա­զան­­ցել է 1,5 անգամ: Այս առումով երրորդ տեղում հայտնվել է Վանաձորը` ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցելով 1.2 անգամ:
Տեղեկանքի համաձայն` Երեւան, Հրազդան, Կապան, Քաջարան, Չարենցավան, Սևան քաղաքներում, Սյունիք (Սովխոզ) գյուղում մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի տարեկան միջին պարունակությունը չի գերզանցել ՍԹԿ-ն:
Նշենք, որ Քաջարանում, որտեղ շահագործվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, բնակիչները բողոքում են  պղնձով եւ մոլիբդենով հագեցած փոշուց: Սակայն տեղեկանքում Քաջարանի օդում փոշու պարունակության վերաբերյալ տվյալներ չկան, մինչդեռ Երեւանի համար նշված է, որ Երեւանի օդի որոշ փորձանմուշներում ընդհանուր առմամբ որոշվել է 30 մետաղ, սակայն Երեւանում օդում փոշու կոնցենտրացիան չի գերազանցել ՍԹԿ-ն:

ԷկոԼուր-ը գրում է. 2014թ-ի  Հայաստանի քաղաքներց ամեափոշոտ օդը Գյումրիին է, իսկ ծծմբի երկօքսիդով հատկապես հագեցած է Ալավերդիի մթնոլորտային օդը: Այս մասին վկայում է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրենի 2014թ-ի «ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների մասին» տեղեկանքը:

Փաստաթղթում ներկայացված  են Երեւան, Գյումրի, Արարատ, Ալավերդի, Հրազդան, Վանաձոր, Կապան, Քաջարան, Չարենցավան, Սևան քաղաքներում, Սյունիք (Սովխոզ) գյուղում արված օդային ավազանի մոնիտորինգի արդյունքները: Մոնիտորինգի են ենթարկվել վերոնշյալ բնակավայրերի մթնոլորտում փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի, ածխածնի մոնօքսիդի պարունակութ­յունները: Ըստ այդմ` նշված համայքների մեջ տարեկան միջինը 2 անգամ փոշու ՍԹԿ-ի գերազանցմամբ առաջին տեղում է հայտնվել Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղում Արարատ քաղաքն է տարեկան միջինը 1.2 անգամ փոշու ՍԹԿ-ի գերազանցմամբ: Ոսումնասիրված մյուս համայքներում փոշու ՍԹԿ-ի գերազանցում  2014-ին չի արձանագրվել:

Փոխարենը ծծմբի երկօքսիդով աղտոտվածության տեսակետից աչքի է ընկել Ալավերդի քաղաքը: Այստեղ ավտոմատ դիտարկումների տվյալների համաձայն` ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 3.1 անգամ: Իսկ 38 դիակետում պասիվ նմուշառիչներով ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները որոշելու համար ընդհանուր առմամբ վերցված օդի 3941 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերա­զան­­ցել է 1.6 անգամ: Ծծմբի երկօքսիդով աղտոտվածությամբ Ալավերդիին հաջորդել է կրկին Գյումրին: Քաղաքի պասիվ նմուշառման 24 դիտակետերից ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները որոշելու համար ընդհանուր առմամբ վերցված օդի 2496 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերա­զան­­ցել է 1,5 անգամ: Այս առումով երրորդ տեղում հայտնվել է Վանաձորը` ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցելով 1.2 անգամ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more