wnews.am-ը գրում է. Սերն ու սիրային ինտրիգները չեն շրջանցում անգամ աշխարհի ամենահայտնի տղամարդկանց: Ներկայացնում ենք տարբեր երկրների նախագահներին վերագրված սիրային հարաբերություններն ու սիրուհիներին:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սիրային հարաբերություններ է ունեցել իր նախկին մամուլի քարտուղարի՝ Ալան Գագլոևայի հետ: Ալանը և Սահակաշվիլիի օրինական կինը միաժամանակ հղիացել են: Որպեսզի թաքցնի իր հղի ընկերուհուն, Սահակաշվիլին նրան ուղարկում է Վրաստանի ծայրամասային քաղաքներից մեկը: Սահակաշվիլու որդու ծնունդից հետո նրա սիրուհու մասին խոսակցությունները դադարում են:
WikiLeaks-ի տվյալներով Քադաֆֆի սիրուհին 38-ամյա բուժքույր Գալինա Կոլինտինցկին էր: Կայքի տվյալներով առանց Գալինայի Քադաֆֆին չէր մեկնում ոչ մի գործուղման: Քադաֆի ընտանիքը սմեն կերպ հերքում է այս լուրերը՝ վստահեցնելով, որ Գալինայի հետ Քադաֆֆն ինտիմ կապ չի ունեցել, նրանք ուղղակի շատ էին վստահում միմյանց։
Լուկաշենկոյի անձնական բժշկուհին՝ Իրինա Աբելսկայան, համարվում է Բելոռուսի ամենահեղինակավոր կանանցից մեկը: Նրա մայրը նշանակվել է Բելոռուսի Առողջապահության նախարար: Բելոռուսում վստահ են, որ դա Իրինայի և Լուկաշենկոյի սիրային հարաբերությունների արդյունքն է: Բժշկուհու որդու հայրը, ըստ լուրերի, նույնպես Լուկաշենկոն է:
Վերա Բեյքեր և Բարաք Օբամա .
Օբամայի նախկին վարորդը վստահ է, որ Օբաման դավաճանել է կնոջը: Վարորդը պատմել է, որ 2004-ին, երբ Օբաման դեռ նախագահ չէր, հանդիպում էր իր 29-ամյա օգնական Վերայի հետ: Միշել Օբաման, իմանալով այս կապի մասին, արել է ամեն ինչ , որպեսզի Օբաման խզի կապերն օգնականի հետ: Դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ Վերան և Օբաման անընդհատ միասին էին, Վերան օգնում էր Օբամային նախընտրական արշավում: Հիմա Վերան աշխատում է հեռուստաընկերություններից մեկում:
Ալինա Կաբաևա և Վլադիմիր Պուտին. Թե ռուսական , թե արտասահմանյան մամուլում հաճախ են լուրերը, որ պատգամավոր և գիմնաստ Ալինա Կաբաևան ու Վլադիմիր Պուտինը սիրավեպ ունեն: Լուրերի համաձայն՝ Կաբաևան զույգ երեխաներ է պարգևել Պուտինին և նրանք ապրում են միասին՝ Սոչիում: Ամեն դեպքում այս լուրերը ոչ մի կերպ չեն հաստատվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում