▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն օր ինչքա՞ն միրգ ուտել, ինչքա՞ն միս և ինչքա՞ն բանջարեղեն.Դիետոլոգը զգուշացնում է

«Երբ շատ շոգ է, մարսողականությունն ընկնում է: Ավելի շատ հեղուկ օգտագործեք, ինչպես նաև բանջարեղեն:

Բանջարեղեն օգտագործեք և՛ նախաճաշին, և ճաշին, և՛ ընթրիքին: Հաջորդ տեղում մրգերն ու հատապտուղներն են: Սրանք միզամուղ են և արդյունքում մարդիկ չեն ունենում այտուցված ձեռքեր, ոտքեր: Եվ, միզամուղ էֆեկտ ստանալու համար ցանկալի է օգտագործել կալիումով հարուստ սնունդ: Այդպիսին է օրինակ ծիրանը: Եվ այն երկրներում, որտեղ չկա ծիրան, բանան են օգտագործում: Այսինքն, ծիրանի կամ բանանի որոշակի քանակն ամենօրյա սննդակարգում նպաստում է, որ հեղուկը դուրս գա օրգանիզմից: Միզամուղ է նաև վարունգը: Իսկ այն մարդիկ, ովքեր դժգոհում են այտուցված ոտքերից, խորհուրդ է տրվում կերակրատեսակներում բացառել աղը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Դիետոլոգը զգուշացնում է ՝ ամեն օր 500 գրամից շատ միրգ չի կարելի ուտել, քանի որ այն օգտակարության  հետ մեկտեղ մեծ քանակի բնական շաքարներ ունի և 500 գրամից շատ օգտագործելու դեպքում օրգանիզմն ի վիճակի չէ մարսել: 

«Ավելին, միրգը պետք է ուտեք, ոչ թե խմեք: Շատերը խմում են՝ թարմ քամած հյութերի, ֆրեշների, կոմպոտների ձևով: Սա ճիշտ չէ: Եթե դուք խմում եք, թուք չի արտադրվում, մարսողությունը խախտվում է: Շատերը քաղցը հագեցնում են թունավոր գազավորված ըմպելիքներով, իսկ դրանք ընդհանրապես պետք չէ խմել. դրանք մեծ չափով շաքար են պարունակում.հանգեցնում է ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի»:

Վարդանուշ Պետրոսյանն անդրադարձավ նաև մսի խնդրին.

«Միսը երկաթի ամենալավ աղբյուրներից մեկն է: Եթե ամեն օր գոնե 100-150 գրամ միս ուտեին, ոչ ոք այսօր չէր գա ասի, որ անեմիա ունի: Ինչ վերաբերում է խորովածին, ապա դրա վնասակարությունը մսի յուղոտության մեջ է, բայց մարդու թշնամին այսօր ավելի շատ շաքարն է, քան յուղոտ միսը: Ցանկալի է, որ խորովածը լինի անյուղ մսով»,-ասաց Վարդանուշ Պետրոսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more