▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչն եմ կարոտել, բայց ամենից շատ՝ երեխուս գերեզմանը․․․Արցախցի Դավիթ Մարկոսյան

 

Դավիթ Մարկոսյանի ընտանիքն Արցախից հեռացել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։ 3 օր է տևել գաղթի ճամփան։ Եղբոր ընկերոջ խորհրդով Արմավիր են եկել, Ջանֆիդայում մի տուն վարձել, որտեղ էլ ապրում են մինչև օրս։ 8 շնչից է բաղկացած Դավիթի բազմանդամ ընտանիքը։ 5-ն անչափահաս երեխաներն են։ Չափահաս անդամներն իրենց ուսերին են վերցրել ընտանիքի ֆինանսական բեռը․ ինքը, կինն ու մայրը, եկած օրից աշխատում են՝ օրավարձով, ամսավճարով, ով ինչպես պատահի։ Դավիթն ասում է՝ Արցախում ամեն ինչն է կարոտել՝ էնտեղի օդը, բնությունը, իսկ ամենից շատ անչափահաս երեխայի գերեզմանն է կարոտել, որ քառասուն օրը չբոլորած, մահացել է։

Տեսանյութը՝ MarzNews-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more