▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցից

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մասին համառոտ հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը լռել է, փոխարենը իշխանականներն աշխուժացել են, թե դա հաղթանակ համարել չի կարելի` արբիտրաժային դատարանն ընդամենը հայցի ապահովման միջոց է կիրառել։

Բանն այն է, որ Ստոկհոլմի դատարանի որոշումը ժամանակավոր բնույթ ունի և կորցնում է ուժը, եթե 30 օրվա ընթացքում կողմերը չդիմեն հիմնական արբիտրաժային կազմավորմանը, կամ եթե մինչև 90-օրյա ժամանակահատվածում չհաստատվի վերջինիս իրավազորությունը։

Իշխանությունից շտապեցին հայտարարել, որ չեն կատարելու դատարանի որոշումը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իբրև հիմնավորում ներկայացրեց․ «Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն՝ այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։

Իսկ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ղեկավար կազմում նշանակումներ արեց, բոլորը՝ դրսից: Կան տեղեկություններ, որ ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից` եթե Փաշինյանը գործարքի գնա ՌԴ-ի հետ, ապա բոլորովին թքած կունենան միջազգային դատարանի ցանկացած որոշման վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more