▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն դեպքում գործ ունենք Ազնավուրի հետ, ինչը սովորական դեպք չէ

Սպասելի է, որ Շառլ Ազնավուրի կողմից թուրք պրոդյուսերին տված հարցազրույցը աղմուկի պատճառ է դառնալու երգչի անվան շուրջ` հատկապես սոցցանցերի հայկական տիրույթում: Բայց ամեն դեպքում, դեռ ոչինչ հայտնի չէ հարցազրույցի բովանդակության իսկության պահով, քանզի ոչ միանշանակ շատ ձևակերպումներ կան:

Չենք կարող բացառել, որ սա թուրքական քարոզչական գործունեության հերթական խայծերից մեկն է, որի նպատակն է Ազնավուրի անվան շուրջ աղմուկ հրահրելով` ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնել Ցեղասպանության հետ կապված «հայերի անհանդուրժող» լինելու մասին թուրքական թեզը` «թե տեսեք էնքան անհադուրժող են, որ նունիսկ Շառլին չխնայեցին»: Հետևաբար, պետք է զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից, մինչև Ազնավուրի շրջապատից որևէ պարզաբանում չի հնչել: Ամեն դեպքում գործ ունենք Շառլ Ազնավուրի հետ, որը սովորական դեպք չէ:

Կնյազ Սարոյան

Կարդացեք նաև` Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրի սկանդալային հարցազրույցը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more