Ամազոնի խիտ և մուգ ջունգլիները շատ անհայտ բաներ ունեն: Բրազիլիայի անանցանելի անտառներում ապրում է հնդկական Ավա ցեղը, որը մինչ օրս պահպանում է հնագույն ավանդույթները: Բանը նրանում է, որ այս ցեղի կանայք, բացի իրենց սեփական երեխաներից, կրծքով կերակրում են նաև վայրի կենդանիներին, հիմնականում սկյուռիկներին:
Ավա ցեղի յուրաքանչյուր ընտանիքում կան կենդանիներ, որոնց ընտանիքի մայրը կերակրում է կրծքով՝ մինչև նրանք մեծանան: Ավան որպես ուտելիք չի օգտագործում կրծքով կերակրված կենդանիներին:
Լուսանկարիչ Դոմենիկո Պուլեզեին հաջողվել է մտնել այդ փակ հասարակության մեջ և հիանալի լուսանկարներ անել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Լուսանկարիչը կիսվում է իր տպավորություններով. «Նրանք կերակրում են սկյուռիկներին և կապիկներին, ինչպես իրենց հարազատ երեխաներին՝ կրծքով: Նրանք շատ մոտ են բնությանը: Ավելի ճիշտ, ոչ թե մոտ են, այլ բնության մի մասնիկն են»:
Ի դեպ, այս ցեղը կարող է շուտով վերանալ երկրի երեսից:
Այսօր Ավա ցեղուն ունի ընդամենը 350 մարդ:
Աղբյուրը՝ Blog.1in.am