▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա SOS

Ազատություն ռադիոկայանի յութուբյան էջում հայտնվել է ինտերնետային  աղմկահարույց SOS հաղորդման ամանորյա թողարկումը:

 Հիշեցնենք, որ անցած հունիսին  ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում էին ներկայացրել դատարան՝ ընդդեմ ինտերնետային«SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։

Նրանք պնդում էին, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել եւ պահանջում են ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության: Ոստիկանները վիրավորվել են «SOS Գ/7» հաղորդման 11-րդ թողարկումից, որում անդրադարձել են սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու մասին:

Դրանից հետո հաղորդումը տևական դադար էր վերցրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more