FashionYan.com-ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է ձևավորել ամանորյա սեղանը` 2016 թվականի համար: Եվ այսպես, Կապիկի տարվա գույներն են կամիրը և նարնջագույնը, ինչպես նաև մետաղական գույները: Ուստի միանշանակ սեղանի տոնական զարդարանքում պետք է գերակշռեն հենց այս երանգները:
Անձեռոցիկները կամ մոմերը կարելի է ընտրել կարմիրի ամենատարբեր գույների՝ բորդոյից մինչև նարնջագույնի հասնող:
Տոնական սեղանը կարելի է ձևավորել նաև կանաչի երանգներով, ինչպես նաև ոսկեգույնով և արծաթագույնով:
Սեղանի զարդարանքի համար նախընտրելի են մոմերը, տոնական անձեռոցիկները, փոքրիկ տոնածառերը և տոնածառի խաղալիքները:
Եթե չեք ցանկանում շեշտը դնել աքսեսուարների վրա, ապա կարելի է և սպասքի համար ընտրել նման գույներ:
Աղբյուրը՝ FashionYan.com