▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամալ Քլունին ցանկանում է ստանձնել ադրբեջանցի հայտնի լրագրողուհու պաշտպանությունը ՄԻԵԴ-ում

Համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին հայտարարել է, որ կարող է ստանձնել ադրբեջանցի ազատազրկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը, որն արդեն ուղարկվել է ՄԻԵԴ:

Ամալ Քլունին, ով հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության գործերով, այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքի եթերում: Քլունին ասել է, որ Իսմայիլովան բացառիկ արիության տեր կին է:

Նա նշել է գաղտնի տեսախցիկի հանգամանքը, որով նկարահանվել էր ադրբեջանցի լրագրողուհու ինտիմ կյանքը և հրապարակվել:

Իսմայլովան եւ նրա փաստաբանն այժմ քննարկում են առաջարկը:

Հիշեցնենք, որ Ամալ Քլունին պաշտպանել է նաև  Հայաստանի շահերը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more