▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Alternative Reality or My Inner World ցուցահանդեսն այսօր` DJ Սերժոյի մասնակցությամբ

Դեկտեմբերի 18-ին, 20:00-ին «Հայ-արտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա) տեղի կունենա Alternative  Reality or My Inner World  խորագրով ցուցահանդեսի բացումը: Արվեստի սիրահարները հնարավորություն  կունենան ծանոթանալ BetConstruct կազմակերպության աշխատակիցների ներկայացրած գործերի հետ:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են թվային արվեստի նմուշներ, լուսանկարներ, գեղանկարներ և  քանդակներ: Միջոցառման նպատակն է հնարավորություն տալ մարդկանց արտահայտելու իրենց ներաշխարհում  թաքնված այլընտրանքային իրականությունը:

Լինելու է հաճելի երաժշտություն՝ կազմակերպության աշխատակիցների և DJ Serjio'-ի  կատարմամբ և, իհարկե,  հրաշալի մթնոլորտ։

Մուտքն ազատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more