hayeli.am-ը գրում է. Սերժ Սարգսյանի երբեմնի սիրելի Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը, հայտնվել է չքավորության մեջ, նա արտագաղթել է Չեխիա եւ մեր տեղեկություններով՝ այնտեղ ապրում ծայրաստիճան կարիքի պայմաններում: Ալրաղացի Լյովիկի անունը ժամանակ առաջ կապվում էր բազում աղմկահարույց գործերի հետ, բանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը վանեց նրան իր շրջապատից: Վերջին շրջանում նա կարծես մեկուսացած է, ըստ մամուլի՝ ամիսներով բնակվում էր Սեւանում գտնվող իր «Ախթամար» համալիրում: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լեւոն Սարգսյանն ընտրատեղամասում ծեծուջարդ էր սարքում` հանուն ՀՀԿ-ի, իսկ այսօր հայտնվել է անգավատալի կարգավիճակում: Ո՞վ կպատկերացներ, որ իր տղայի անունը ի պատիվ նախագահի Սերժ դնելով էլ Լեւոն Սարգսյանին չէր հաջողվի վերականգնել առաջվա ազդեցությունը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում