▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի խղճուկ բարբաջանք–բողոքը Եվրոպայի դեմ

Ալիևը արդեն տևական ժամանակ իր մշտական քաղաքական դեպրեսսիայից փորձում է դուրս գալ բողոքելու միջոցով : Ինչպես միշտ Ալիևը սեփական ֆանտազիան մատուցում է որպես իրականություն, և այդ ճանապարհին նա ազատվում է ազեր “ ուղեղներից ” ՝ բանտարկման միջոցով : Բաքու – Թբիլիսի հարաբերությունները լարումից դեռ շատ չանցած, Ալիևը սկսում է բողոքի ճառեր ասել Եվրոպայի վերաբերյալ : Նա մեղադրում է Եվրոպային Հայամետ Լինելու, և Ադրբեջանի դեմ անիրավ լինելու մեջ : Ադրբեջանը ինչպես միշտ մեղավորներին փնտրում է սխալ տեղում, այսինքն՝ Հեյդարիստանից դուրս : Իբր ժողովրդավարական, Եվրոպամետ այս երկրում մարդու իրավունդներն ուղակի ոտնատակ են տրված երկրի առաջնորդի կողմից, և ամեն անգամ երբ աշխարհը բարձրաձայնում է այդ մասին, “ խեղճ ” Ալիևը զայրանում և զարմանում է, թե ինչո՞ւ է իր ժողովրդավարական քաղաքականությունն այդքան շատ քննադատության արժանանում համաշխարհային քաղաքականության դիրիժորների կողմից : Երբ հանկարծ որևե երկրի խորհրդարանում “ հակաազերական ” բանաձև է ընդունվում, Ադրբեջանը որտեղից որտեղ հիշում է Հայկական փողերը և դրանցով ապրող դիվանագետներին : Նախարարների նիստում ունեցած ելույթի ընթացքում, Ալիևի լաց ու կոցը շարունակվել է, հասնելով Գորմանական Բունդեսթագին : Այս քաղաքական թեթևամիտը քննադատել է Գերմանիային հակաադրբեջանական բանաձև ընդունելու համար, ասելով որ Ադրբեջանի ու Գերմանիայի հարաբերությունները դիստանցիայի վրա են, և այն ինչ անում է Ադրբեջանըւ, չի վերաբերվում Գերմանիային : Նա ասել է “ ո՞ւմ տեղն է դրել իրեն Գերմանիան” : Սա նշանակում է որ այս շիզոիդը կասկածի տակ է դնում Գերմանիայի քաղաքական կշիռը : Վերջում, ընդհանրացնելով խոսքը, նա ասել է .
- Ողջ Եվրոպան հակաադրբեջանական արշավ է սկսել, սակայն դա անարդյունք է, դրա հիմքում ծախված դիվանագետներն են և հայկական փողերը :
Երևի Ալիևը չի հետևում քաղաքական անցուդարձին, կամ չի հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում, այլապես նա պետք է որ տեսներ թե ինչ եղավ իր բարեկամ ՌԴ-ի հետ : Եթե Եվրոպայի հետ բախումից նման վիճակում հայտնվեց Ռուսաստանը, ապա Ադրբեջանն ուղակի անապատի կվերածվի: Ադրբեջանի նման հիստերիք քաղաքականության շարունակական բնույթի դեպքում, չեն ուշանա նաև Ադրբեջանի դեմ կիրառվող սանկցիաները, և այդ ժամանակ Ադրբեջանին օգնել չի կարողանա նույնիսկ եղբայր Թուրքիան: 
Հայտնի է, որ Ադրբեջանը հենվում է ԱՄՆ հովանավորությաբն վրա, սակայն կարծում եմ ԱՄՆ նույնպես երկար չի հանդուրժի Ադրբեջանի նման անդաստիարակ պահվածքը:


Սուրեն Ավդալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more