Իլհամ Ալիևը Մասուդ Փեզեշքիանին Շուշիում ցույց է տվել «հայերի կողմից մզկիթների ոչնչացման հետևանքները»
Ադրբեջանի ղեկավարը Իրանի նախագահին ասել է, որ այժմ ակտիվորեն աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների վերականգնման և նոր օբյեկտների, այդ թվում ՝ մզկիթների կառուցման ուղղությամբ:
Բայց մի կարևոր բան՝ Շուշիում շիական մզկիթը վերականգնել է հենց Ռուբեն Վարդանյանը, ով արդեն ավելի քան 1,5 տարի գտնվում է ադրբեջանական բանտում։ Շուշիի Վերին մզկիթի վերականգնման ծրագրով զբաղվել է Ռուբեն Վարդանյանի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, իսկ այն իրականացվել է հիմնադրամի դոնոր, գործարար Կայրաթ Բորանբաևի նախաձեռնությամբ 2017- 2018թթ.:
Աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա