▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը բարան է, բա մեր «հայրենապաշտն» ի՞նչ է

Ճանապարհին առջևիցս մի կիսաքանդ «02» էր գնում, խորհրդային տարիների ֆուրգոն ժիգուլի:

Բայց դա չէ կարևորը…

Հետևի ապակու աջ կողմին կպցրած էր Եղեռնի հուշարձանի պատկերը` բնականաբար անմոռուկով: Ձախ կողմում մի մանչուկ չիշիկ էր անում կիսալուսնի վրա, վերևում` մեջտեղում, ոչխարի նկար էր՝ ռուսերեն գրված. «Àлиев баран» …

Դա էլ կարևոր չէ…

Կարևորն այն է, որ այս հայրենապաշտ «02»-ի վարորդը ծխախոտի մնացուկը նետեց պատուհանից դուրս՝ լրացնելով իր նմանակների խոզությունը, մի փոքր անց կողքի նստածը նետեց ծխախոտի դատարկ տուփը…

Մինչև հիմա մտածում եմ, լավ` Ալիևը բարան է, տականք է… Բա մեր այս «հայրենապաշտ» վարորդն ու իր ուղեկիցն ի՞նչ են, ո՞վ են… Բարա՞ն են, թե՞ ավելի կատարելագործված կամ մուտացված տեսակն են:

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more