▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ով է ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիքներ փոխանցողը

2015թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի  մայոր՝ 1977թ. ծնված Գարիկ Խաչիկի Մարությանը, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Մեր տեղեկություններով, Մարությանը ծառայության ընթացքում կասկածելի վարք չի դրսևորել և որևէ արտառոց բան նրա ծառայության ընթացքում չի նկատվել:

Աղբյուրը` Mypage.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more