▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ինչ են բերել մեր գլխին

 

Հարգելի ընկերներ, մինչև մենք չհասկանանք, թե կոմունիստները «վերակառուցման» անվան տակ ի՞նչ խաղ էին խաղում կայսրության գերված ժողովուրդների գլխին, թե ինչպե՞ս էին կերպարանափոխվելով շարունակում մնալ դրության տերը, թե ինչպե՞ս էին ջոկած տականքին պեղում, ջրի երես հանում և իշխանության բերում, չենք կարող հասկանալ նաև այդ ամենի բուն նպատակը: Փոքրիկ Հայաստանն ընդամերնը մաս է կազմել այս հույժ գաղտնի դավադրությանը: Սա է պատճառը, որ մեր ժողովուրդը առա այսօր զոհը լինելով «գողգոթա» օպերացիայի ու գողգոթայի կադրերի պոռնկախաղին, գլխի չի ընկնում, չի պատկերացնում, որ այն ի սկզբանե ծրագրված է եղել կոմունիստների կողմից, որոնք զգալով, որ ձախողել են կոմունիզմի կառուցման սուտ հեքիաթը, որոշեցին պահուստային ավանտյուրիստ կադրավիկների միջոցով գորշ կապիտալիզմ կառուցել, հիասթափության դուռն հասցնելով սերունդներին: Դրանով իբրև փրկել, վերականգնել, նոստալգիա առաջացնել մարդկանց մոտ կոմունիզմի նկատմամբ, որպեսզի նրանք իրենց հիշեն ոչ, թե որպես հանցագործների, այլ՝ հերոսների:
    Առաջարկում եմ բոլորին կարդալ ՍՍՀՄ ԿԳԲ-ի նախկին գեներալ Միխայել Լյուբիմովի «Գողգոթա» աշխատությունը, որտեղ նկարագրված է այդ ամենը, առանց որի տեղյակության, ամենախելացի մարդիկ անգամ չեն կարող կռահել, թե ի՞նչ է կատարվում մեզ հետ ահա արդեն 30 տարի և ինչպե՞ս պետք է կանգնեցվի սատանայի չարխի պտույտները, որը գնալով դժողքի է վերածում այն երկրները, որոնք դեռ շարունակում են իրենց բախտը կապել «գողգոթայի սցենարիստների» հետ:
   Աշխատությունը ռուսերենից շատ հաջող թարգմանել է մեր լավ ընկեր՝ Արմեն Նազարյանը, որի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում իրեն: Առաջարկում եմ կարդալ այն, տարածել ձեր ընկերական շրջանակներում և շահեկան քննարկումներ ծավալել ֆեյսբուքում այս խիստ կարևոր թեմայի վերաբերյալ, որը կարող է շատ օգտակար լինել բոլորիս՝ մեր հետագա կողմնորոշումների համար...


Արմեն Զատիկյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more