▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է իբր հայկական դիվերսիոն խմբի անդամի ձերբակալության մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ԶՈւ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել ադրբեջանական տարածք, որի անդամներից մեկը վիրավորվել է և ձերբակալվել։

Ըստ նրանց, «դիվերսիոն խումբը» փորձել է ներթափանցել ժամը 11:15-ի սահմաններում Քելբեջարի շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջև ընկած տարածքներով։

ՀՀ ՊՆ էլ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more