▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի օդուժն ակտիվացել է. ԼՂՀ բանակը հետևում է և զգուշացնում

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կմ խորության վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները եւ աչալրջորեն հետեւում դրանց ուղերթին:
ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:
Արցախի երկինքը անվտանգ է եւ անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more