▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը՝ կրակի մեջ

 

Ադրբեջանի Գյոյչայի շրջանի Գարայազը եւ Բըղըր գյուղերի տարածքում հուլիսի 13-ի երեկոյան սկսված հրդեհը, որը տարածվել էր մեծ մակերեսի վրա, դեռեւս հնարավոր չի եղել մարել:ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են 4 հրշեջ ավտոմեքենաներ եւ Գյոյչայի ու Ուջարի շրջանի պետական հակահրդեհային մասերի անձնակազմը:
Հրշեջներին հաջողվել է միայն կանխել կրակի տարածումը մոտակա անասնագոմեր, տներ եւ սրճարաններ:
Գյոյչայի շրջանի պետական հակահրդեհային մասի ղեկավարությունը հայտարարել է, որ երեք օրերի ընթացքում պարբերաբար հրդեհներ են ծագել Բըղըր եւ Գարայազը գյուղերի բնակիչներին պատկանող նռան այգիներում եւ հացահատիկի դաշտերում: Չնայած հրշեջների ակտիվ միջամտությանը, անհայտ պատճառով այդ տարածքներում դարձյալ հրդեհներ են ծագում:
Ըստ տեղեկությունների` անցած երեք օրերի ընթացքում հրդեհն արդեն ոչնչացրել է 12 հա նռան այգիներ եւ 15 հա հացահատիկային տեղամասեր, ինչպես նաեւ անտառաշերտեր: Ներկայում ուսումնասիրվում են հրդեհի ծագման պատճառները:

Ադրբեջանի Գյոյչայի շրջանի Գարայազը եւ Բըղըր գյուղերի տարածքում հուլիսի 13-ի երեկոյան սկսված հրդեհը, որը տարածվել էր մեծ մակերեսի վրա, դեռեւս հնարավոր չի եղել մարել: ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են 4 հրշեջ ավտոմեքենաներ եւ Գյոյչայի ու Ուջարի շրջանի պետական հակահրդեհային մասերի անձնակազմը:

Հրշեջներին հաջողվել է միայն կանխել կրակի տարածումը մոտակա անասնագոմեր, տներ եւ սրճարաններ:

Գյոյչայի շրջանի պետական հակահրդեհային մասի ղեկավարությունը հայտարարել է, որ երեք օրերի ընթացքում պարբերաբար հրդեհներ են ծագել Բըղըր եւ Գարայազը գյուղերի բնակիչներին պատկանող նռան այգիներում եւ հացահատիկի դաշտերում: Չնայած հրշեջների ակտիվ միջամտությանը, անհայտ պատճառով այդ տարածքներում դարձյալ հրդեհներ են ծագում:

Ըստ տեղեկությունների` անցած երեք օրերի ընթացքում հրդեհն արդեն ոչնչացրել է 12 հա նռան այգիներ եւ 15 հա հացահատիկային տեղամասեր, ինչպես նաեւ անտառաշերտեր: Ներկայում ուսումնասիրվում են հրդեհի ծագման պատճառները:

 

Artsakhpress.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more