▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Հայաստանը մեկուսացնելու համար հյուսիսից ու հարավից շրջանցող երկու երկաթգիծ է կառուցում

Հոկտեմբերի 30-ին բացվեց Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Վրաստանի և Ուզբեկստանի վարչապետեր Գիորգի Կվիրիկաշվիլին և Աբդուլա Արիպովը։

Քաղաքագետ Արա Պապյանը սա ավելի շատ  քաղաքական ծրագիր է համարում, քան տնտեսական:

«Հոկտեմբերի 23-25-ը Թեհրանում գիտաժողով կայացավ, որի ընթացքում Իրան-Հարավային Կովկաս, Իրան-Միջին Ասիա հարցին էլ անդրադարձան: Իրենց համար այս երկաթգիծը Չինաստան-Ղազախստան-Բաքու հատվածի մաս է կազմում: Իրանն այստեղ զուսպ դերակատարություն ունի, այդքան շատ շահագրգռված չէ, բայց չի էլ կարող դուրս մնալ այս ամենից, քանի որ կառուցման փուլում է Աստարա-Ռեշտ երկաթգիծը, որի համար Ադրբեջանը Իրանին 500 միլիոն դոլարի վարկ տվեց, նշանակում է, որ սա Հայաստանը մեկուսացնող ծրագիր է: Հաստատ հայաստանյան բեռներն այդ երկաթգծով չեն անցնելու»,-Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում փորձագիտական քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծին՝ Արա Պապյանը նկատեց.

«Ադրբեջանի ներկայացուցիչը քննարկման ժամանակ բացահայտ ասաց, որ պատրաստ են ֆինանսավորել, սպասում են իրանական կողմի դիրքորոշմանը՝ Բաքու-Թավրիզ եկաթգծի կառուցման համար, որի իրականություն դառնալու դեպքում սա կմիանա Կարսին, Նախիջևանին ու մյուս գծերին: Տեսնում ենք, որ Հայաստանը մեկուսացնելու համար  հյուսիսից ու հարավից շրջանցող երկու երկաթգիծ է կառուցում Ադրբեջանը: Մեր իշխանությունները շատ խոսեցին Զանգեզուրով անցնող երկաթգծի կառուցման մասին, որն անհնար էր իրականացնել: 3.5 միլիարդ դոլարի ներդրում, մեծ տեխնիկա էր պետք: Մենք առաջարկեցինք դրա փոխարեն  չուտել Հյուսիս-հարավի համար նախատեսված 1 միլիարդ դոլարն ու նորմալ ճանապարհ կառուցել, փոխադրումներ իրականացնել մեծ բեռնատարներով»:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության մասին սկզբունքային համաձայնությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները ձեռք բերեցին դեռ 2005 թվականին: 2007 թվականի սկզբին կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին երկաթգծի շինարարության մեկնարկի մասին, իսկ Ադրբեջանը մի քանի տարիների ընթացքում Թբիլիսիին շուրջ 700 միլիոն դոլարի վարկ տրամադրեց` երկաթգծի վրացական հատվածը կառուցելու նպատակով: Նշենք, որ անցած տասը տարիներին երեք պետությունների շինարարական կազմակերպությունները շուրջ 105 կիլոմետր նոր երկաթուղի են կառուցել Թուրքիայի և Վրաստանի տարածքում, ինչպես նաև արդիականացրել են արդեն իսկ գոյություն ունեցող գծերը. խոսքը թե՛ երկաթգծի՝ Բաքու-Թբիլիսի, թե՛ հայաբնակ Ջավախքով անցնող Ախալքալաք-Մարաբդա հատվածների մասին է:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյան

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more