
Ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկացնում է, որ Բաքվի դատարանն իրավապաշտպան, Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսին կալանավորելու որոշում է կայացրել: Նա իր կնոջ՝ Լեյլա Յունուսի հետ մեղադրվում է անհատ քաղաքացիների հետ գաղտնի համագործակցությամբ հայկական հատուկ ծառայությունների հետ գործողություններ համակարգելու մեջ: Նշենք, որ Յունուսն այսօր ձերբակալվել է այն ժամանակ, երբ սնունդ էր տանում իր` օրեր առաջ Բաքվում ձերբակալված կնոջ համար: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Հայաստանի օգտին լրտեսելու, խարդախությունների, ինչպես նաև հարկերից խուսափելու համար:


