▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ուժային կառույցները պատուհասների հավաքածու

Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցը հետախուզման մեջ գտնվող Թաիր Այլարովին ձերբակալման գործողություն իրականացնելիս պատահաբար, թե դիտմամբ կրակել է իր իսկ կոլեգային, ով հետո հիվանդանոցում մահացել է: Մի տեսակ օրինաչափություն եմ նկատում ադրբեջանական ուժային կառույցների գործողությունների մեջ:
Այդպես է նաև նրանց բանակում, խոսելուց կամ ասենք ցուցադրական վարժություններ կատարելուց նայում ես քեֆդ բերում են, անգամ մեկ-մեկ մտածում ես, որ ահագին զարգացել են, շատ դասեր են քաղել իրենց սխալներից, բայց հենց հերթը հասնում է գործնականին հոնքի փոխարեն աչքն էլ հետն են հանում:

Եթե խնդիրը վերաբերվեր ասենք փողոցում ակտիվիստ ցրելուն, ձերբակալելուն, ով Ալիևին Իլհամիկ է անվանել, ադրբեջանական ոստիկանությունը մեկ վայրկյան չի վարանի և քաշքշելով, ծեծելով կձերբակալի խաղաղ ցուցարարին, իսկ երբ հարցը վերաբերվում է հետախուզման մեջ գտնվող հանցագործին, մինգամից պանիկա և կոլեգայի գնդակահարություն:

Ինչ վերաբերվում է բանակին նշվածը թերևս լավագույնս կփաստի հենց ապրիլյան դեպքերը, երբ ադրբեջանական զորամիավորումները մեկը մյուսի հետևից ընկնում էին կամ ոչնչացվում: Բնականաբար լավ պատրաստվածությունը չէ, որ պատճառն էր դրա, այլ ընդհակառակը, ադրբեջանը շեշտը դնում է տեսականի վրա, այլ ոչ թե գործնականի, դրա համար էլ ուժային կառույցներում «բարդակ» է տիրում:

 

Աշոտ Եսայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more