▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն տնօրենի նոր տեղակալ ունի

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարեգին Մխիթարյանն ազատվել է ԱԱԾ տնoրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ստեփան Մելքոնյանը:

Համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաuը` որոշում եմ.

Ստեփան Մելքոնյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more