Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ Եգիպտոսում ռուսական A321 կործանված ինքնաթիռում թայմեր է եղել, որը տեղադրվել է 2 ժամով: Իսկ թե ինչպես են ստացվել տվյալները ահաբեկիչների հաղորդագրությունների կամ ինքնաթիռի բեկորների ուսումնասիրման ընթացքում, դեռևս հստակ չի նշվում:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս էր եկել Երևանի ժամանակով ժամը 06։21-ին և թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել էր 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։