▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

81-ամյա տղամարդուն որոնում են 9-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության կասկածանքով. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 81-ամյա Արտաշես Բաղդասարյանը որոնվում է ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների կողմից: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 40-ամյա Գրետա Թ.-ն դիմել է տեղի ոստիկանություն և հայտնել, որ Ա. Բաղդասարյանը 2014 թ-ի հոկտեմբերից մինչև այս տարվա հուլիս ամիսն ընկած Ժամանակահատվածում իրենց տանը հաճախակի սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր աղջկա` 9-ամյա Բ. Բ.-ի նկատմամբ:

Ոստիկանությունը երեխային տվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր, ինչից հետո պարզ կլինի` տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե` ոչ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more