Սրտանոթային հիվանդությունները տարեցտարի երիտասարդանում են: Հստակ վիճակագրություն չկա, թե ինչպիսի զարգացման դինամիկա է հատկապես Հայաստանում, սակայն բժիշկները նշում են, որ իրենց պրակտիկայում երիտասարդների թիվը մեծացել է: Եթե մի ժամանակ այն համարվում էր հասուն ու ծեր մարդկանց հիվանդություն, ապա այն այժմ ներառել է նաև մեծ թվով երիտասարդների: Հիմնական պատճառները, ըստ սրտաբանների, անորակ սնունդն է, նստակյաց ու պասիվ կյանքը, սթրեսներն ու լարվածությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Սրտանոթային հիվանդություններից կարելի է խուսափել կամ կանխարգելել դրանք ունենալով ճիշտ օրվա ռեժիմ, սննդակարգը ու ապրելակերպ:
Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 8 միջոց սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար:
ՔԱՅԼՔ
Ամենապարզ և հեշտ տարբերակը՝ սիրտը ամրացնելու և աշխատունակությունը բարձր պահելու համար քայլքն է: Հարկավոր օրը գոնե 3000 քայլ անել: Աշխատանքից հետո տուն վերադարձեք ոտքով: Գոնե ճանապարհի կեսը անցեք քայլելով: Քայլքը կարգավորում է արյան շրջանառությունը և յուրահատուկ պրոֆիլակտիկա է սրտի համար:
ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ
Սրտամկանի սնուցման համար անհրաժեշտ են միկրոտարրեր: Դրանք են կալցին, կալիումը և մագնիումը: Այս միկրոտարրերը օրգանիզմից դուրս են հանում անպետք խոլեստերինը և ավելորդ հեղուկները, իջեցնում են արյան ճնշումը և կարգավորում են սրտի ռիթմը:
ՎԻՏԱՄԻՆՆԵՐ B խմբի վիտամինները անփոխարինելի են սրտանոթային հիվանդների համար: Այս վիտամինների թույլ չեն տալիս երակներին խցանվել և կարգավորում են սրտում արյան շրջանառությունը՝ թույլ չտալով երակների սպազմներ: B խմբի վիտամիններ են պարունակում ձուկը, հացահատիկը, սոյան, ոլոռը, սմբուկը, լոբին:ՈՉ՝ ԱՂԻՆՄեծ քանակությամբ աղի օգտագործումը սննդակարգում խոչընդոտում է ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչը հանգեցնում է արտերիալ ճնշման բարձրացմանը և սրտի համար ստեղծում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Խուսափեք շատ աղ օգտագործելուց: Այն խցանում է երակները:
ԽՈՒՍԱՓԵՔ <<ՍԱԴՐԻՉՆԵՐԻՑ>>Օրգանիզմի ու հատկապես սրտի համար սադրիչ են այն բոլոր մթերքներն ու հեղուկները, որոնք գրգռում են կենտրոնական նյարդային համակարգն ու սիրտը: Դրանք են սուրճը, թունդ թեյերը, կակաոն, շոկոլադը, կծու ու սուր համեմունքները: Դրանք ժամանակավոր ազդեցություն ունեն, փոխարենը ազդեցությունը թողնելուց հետո սրտի աշխատանքի վրա ճնշումը կրկնակի ավելանում է:
ԱՐՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԹԱՆՁՐԻ ԼԻՆԻԵ
րբ արյունը թանձր է, այն չի կարողանում սրտին հասցնել հասցնել օգտակար նյութերը: Այս հարցում ձեզ կօգնի մասուրի հյութը, ինչպես նաև այն բոլոր հեղուկները, որոնք պարունակում են վիտամին C: Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս նաև սխտոր օգտագործել:Շ
ԱՏ ՔՆԵՔՈրակյալ քունը լավագույնս է պայքարում սթրեսի ու լարվածության դեմ, ինչը սրտի առաջին թշնամիներից է: Քնելուց առաջ դուրս եկեք զբոսանքի մաքուր օդին, հաճախ օդափոխեք սենյակը և հեշտ քնելու համար կարող եք կաթով-մեղր խմել:Որպեսզի սիրտը առողջ լինի հարկավոր է պարբերաբար հետազոտություն անցնել,: Դա ոչ թանկ հաճույք է ոչ էլ ժամանակատար, բայց փոքր ուշադրությունը կօգնի խուսափել մեծ ու երբեմն ճակատագրական խնդիրներից: