▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

76-ամյա թոշակառուն ներողություն է խնդրում Սամվել Ալեքսանյանից

news.am-ը գրում է, որ 76-ամյա թոշակառու Պայծառ Մակարյանն այսօր կառավարության շենքի մոտ էր եկել, որպեսզի հրապարակային ներողություն խնդրի Սամվել Ալեքսանյանից: Բանն այն է, որ մի անգամ ծեր կինն ինչ-որ բան է ասել Ալեքսանյանի հասցեին, ինչից հետո պատգամավորը հրաժարվել է կնոջն օգնություն տրամադրել: Հիմա Պայծառ Մակարյանն ասում է, որ ինքը մեծ կին է, մի անգամ մի բան ասել է, բայց հիմա փոշմանել է, քանի որ Ալեքսանյանը իրեն միշտ էլ օգնել է և այդ օգնության համար հայցում էր Սամվել Ալեքսանյանի ներողամտությունը: Ի դեպ, կինն ասում էր, որ հենց Ալեքսանյանն է պահանջել, որ ինքը գա ու ներողություն խնդրի:

Մանրամասները` news.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more